Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանը՝ Telegraph-ի կազմած Եվրոպայի 16 ամենահին քաղաքներից

Երևանը՝ Telegraph-ի կազմած Եվրոպայի 16 ամենահին քաղաքներից
11.04.2015 | 20:52

Մինչ աշխարհի ամենահին քաղաքների մեծ մասը, որոնք գտնվում են Միջին Արևելքի Բարեբեր մահիկի տարածքում, հասանելի չեն ճանապարհորդներին, Եվրոպայի ամենահին բնակավայրերը բաց են այցելուների համար: Բրիտանական The Telegraph պարբերականն իր «Ճանապարհորդություն» բաժնում ներկայացրել է Եվրոպայի 16 ամենահին քաղաքները, որոնք շարունակաբար բնակեցված են եղել: Եվրոպայի 16 ամենահին քաղաքների թվում է նաև Երևանը:
16. Երևան, Հայաստան, մ.թ.ա. 782 թվական
The Telegraph-ը նշում է, որ քաղաքի առաջին բնակիչներն այստեղ են հաստատվել մ.թ.ա. 782 թվականին: Հռոմի հիմնվելուց մոտ 30 տարի առաջ, այժմ Հայաստանի մայրաքաղաք դարձած քաղաքը կարևոր կանգառ էր Ասիայից Եվրոպա ճամփորդող քարավանների ճանապարհին: Քաղաքը գրավել են ասորիները, հռոմեացիները, բյուզանդացիները, պարսիկները, արաբները, սելջուկները, մոնղոլները և թուրքերը, և ավելի ուշ՝ 1920 թվականին, խորհրդային Կարմիր բանակը: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում ավելացել է մշակութային հաստատությունների թիվը (քաղաքում գտնվում են չափազանց մեծ քանակությամբ թանգարաններ): Դանդաղորեն զարգանում է նաև զբոսաշրջությունը, մի շարք օպերատորներ առաջարկում են ուղևորություններ դեպի երկիր:
15. Զադար, Խորվաթիա, մ.թ.ա. 900
14. Մցխեթ, Վրաստան, մ.թ.ա. 1000
13. Կադիս, Իսպանիա, մ.թ.ա. 1100
12. Միտիլենա, Լեսբոս, Հունաստան, մ.թ.ա. 1100
11. Լիսաբոն, Պորտուգալիա, մ.թ.ա. 1200
10. Խալկիդա, Հունաստան, մ.թ.ա. 1300
9. Լառնակա, Կիպրոս, մ.թ.ա. 1300
8. Քութայիս, Վրաստան, մ.թ.ա. 2-րդ հազարամյակ
7. Թեբե, Հունաստան, մ.թ.ա. 3000
6. Տրիկալա, Հունաստան, մ.թ.ա. 3000
5. Պատրաս, Հունաստան, մ.թ.ա. 3500
4. Խանիա, Հունաստան, մ.թ.ա. 4000
3. Պլովդիվ, Բուլղարիա, մ.թ.ա. 4000
2. Աթենք, Հունաստան, մ.թ.ա. 5000
1. Արգոս, Հունաստան, մ.թ.ա. 5000

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ